Բաժիններ՝

ԵՄ-ի երկրները հրաժարվում են ընդունել Իրանի հետ հաշվարկների մեխանիզմը. Financial Times

Բրյուսելը չի կարողանում մինչեւ նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը գտնել Եվրամիության որեւէերկիր, որը կհամաձայներ իրավաբանական հասցե դառնալ ընկերության՝ Իրանի հետ առեւտրական հաշվարկների համար հատուկ մեխանիզմի (SVP) գրանցման նպատակով: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է Financial Times թերթը:

Նրա տվյալներով՝ հանրակցության անդամ երկրները «զգուշանում են, որ Վաշինգտոնը կարող է իրենց պատժել քաղաքականապես կամ նույնիսկ լրացուցիչ պատժամիջոցների սահմանմամբ»:

«Եվրոպական կառավարություններից ոչ մեկը չի ցանկանում դեմ գնալ ԱՄՆ-ին՝ իր մոտ տեղավորելով SVP»,-հրատարակությունը մեջբերում է եվրոպացի պաշտոնյայի խոսքը: «Անդամ պետությունները չեն շտապում հերթի կանգնել (նման կառույցի ընդունման համար)»,-իր հերթին հավելել է եվրոպացի դիվանագետը: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ավելի վաղ նման հատուկ մեխանիզմի ստեղծումը համարել էր «ամենահակարդյունավետ միջոցներից մեկը, որոնք կարելի է պատկերացնել տարածաշրջանային գլոբալ խաղաղության ու անվտանգության համար», հիշեցնում է թերթը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս