
«ԱՄՆ-ի շահերին չի համապատասխանում դառնալ Զենքի առևտրի մասին պայմանագրի մասնակիցը». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին ծանուցել է զենքի առեւտրին վերաբերող պայմանագրի վավերացումը մերժելու մասին: «Ես հանգեցի այն եզրակացության, որ ԱՄՆ-ի շահերին չի համապատասխանում դառնալ Զենքի առեւտրի մասին պայմանագրի մասնակիցը»,- ասված է Թրամփի՝ տարածված հայտարարության մեջ:
Այս առնչությամբ ԱՄՆ-ի նախագահը որոշում է ընդունել Սենատից հետ կանչել պայմանագիրը: Թրամփն ապրիլի 26-ին հայտարարել է, որ իր վարչակազմը «երբեք չի վավերացնի զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագիրը», որն ստորագրվել է ՄԱԿ-ի հովանու ներքո:
Պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի դեկտեմբերի 24-ին, իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ է: 2019 թվականի հունվարի դրությամբ Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագիրն ստորագրել է 130 պետություն, վավերացրել՝ 100-ը, այդ թվում՝ Եվրամիության բոլոր անդամները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: