
Եվրահանձնաժողովն առաջարկել է պաշտպանությունը ԵՄ-ի առաջին գերակայությունը դարձնել հաջորդ հինգ տարում

Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել է Եվրամիության պաշտպանության եւ անվտանգության ամրապնդումը ռազմավարական հինգ գերակայություններից առաջինը դարձնել 2019-2024 թվականների հաջորդ հնգամյա քաղաքական ցիկլում:
Այդ մասին ասված է ապրիլի 30-ին Բրյուսելում տարածված փաստաթղթում, որը բովանդակում է Եվրահանձնաժողովի հանձնարարականներն իր փոխարինողներին ու ԵՄ-ի ղեկավարներին 2019-2024 թվականների հաջորդ եվրոպական հնգամյակում:
Այն կսկսվի այս տարի ԵՄ-ի ղեկավարության ռոտացիայից՝ Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին ընտրություններից եւ այս տարվա հոկտեմբերին ԵՄ-ի բոլոր ինստիտուտների կազմի փոխարինումից հետո:
«Մեր գործողություններն ապագայում պետք է կենտրոնանան հինգ բնագավառում: Առաջինը Եվրպայի պաշտպանությունն է: Մենք պետք է շարունակենք անվտանգության ոլորտում արդյունավետ եւ գործուն Եվրոպական միության եւ Եվրոպական պաշտպանական միության կառուցմանն ուղղված մեր ջանքերը, որպեսզի Եվրոպայի պետությունների միջեւ պաշտպանական համագործակցությունը դառնա նորմա, այլ ոչ թե բացառություն»,-ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: