Բաժիններ՝

Եթովպիայում ավիաաղետից զոհված կանադացիների ընտանիքները հայցեր են հարուցել Boeing-ի դեմ

2019 թվականի մարտին Ադիս Աբեբայի մերձակայքում Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX հանրանավի կործանման հետեւանքով զոհված կանադացիների ընտանիքները հայցեր են հարուցել Boeing ընկերության դեմ՝ նրան մեղադրելով հանուն առավելագույն շահի անվտանգության զանցառման մեջ: Այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:

CTV-ի տվյալներով՝ հայցերը հարուցվել են Միացյալ Նահանգների Չիկագո քաղաքում այն ընտանիքի անունից, որի վեց անդամները զոհվել են աղետի ժամանակ, եւ այն տղամարդու անունից, որն աղետի պատճառով կորցրել է կնոջը եւ երեք երեխաներին: Երկու ընտանիքներն էլ նաեւ դատի են տվել ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը:

«Իր շահամոլությունից կուրացած՝ Boeing-ը թեթեւամտորեն աճապարել է վաճառքի դնելու Boeing 737 MAX-ը, ինչի մասին իմացել է եւ ինչին չգրված համաձայնություն է տվել ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը, այնինչ Boeing-ը թաքցրել է ավտոմատացված համակարգում տեղ գտած արատների բնույթը»,- ասված է հայցերում: Boeing-ն առայժմ չի մեկնաբանել այդ հայցերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս