Բաժիններ՝

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը հրաժեշտի և երախտագիտության ուղերձ է հղել ազգին

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը հրաժեշտի եւ երախտագիտության ուղերձ է հղել ազգին: Գահից Ակիհիտո կայսեր հրաժարման արարողությունն ընթանում է Տոկիոյում՝ «Սեյդեն Մացու-նո-մա» կայսերական պալատի դահլիճում: Երկրի բոլոր հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակում են իրականացնում պալատից։

«Այսօր ես՝ որպես կայսր, ավարտում եմ իմ ծառայությունը: Շնորհակալ եմ ժողովրդին այն խոսքերի համար, որոնք նրա անունից հնչեցրեց վարչապետ Սինձո Աբեն: Ես երջանիկ եմ, որ իմ գահակալման պահից ի վեր 30 տարի վայելել եմ ժողովրդի վստահությունն ու հարգանքը: Աղոթում եմ, որ կառավարման Ռեյվա նոր դարաշրջանը, որն սկսվում է վաղվանից, լինի խաղաղ ու արգասաբեր: Ես աղոթում եմ մեր երկրի եւ ամբողջ աշխարհի մարդկանց երջանկության համար»,-ասել է կայսրը:

Ակիհիտո կայսեր ու նրա տիկնոջ հետ միասին արարողությանը մասնակցում են գահաժառանգ Նարուհիտոն՝ տիկնոջ հետ, կայսրական ընտանիքի անդամները, ինչպես նաեւ վարչապետը, իշխանության երեք թեւերի ներկայացուցիչները՝ ընդամենը շուրջ 300 մարդ:

Ավելի վաղ վարչապետ Սինձո Աբեն ընթերցել է տեքստ եւ պաշտոնապես հայտարարել գահից կայսեր հրաժարման մասին, ինչպես նաեւ ճապոնական ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել հեռացող միապետին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս