Բաժիններ՝

Լրտեսության մեղադրանքով թուրքական բանտում պահվող անձը ինքնասպան է եղել

Արաբական միացյալ էմիությունների (ԱՄԷ) օգտին  լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից բերման ենթարկված 2 մարդկանցից մեկը՝ Զաքի Յ.Մ.-ն, բանտում ինքնասպան է եղել։ Նա պահվում էր Թուրքիայի Սիլիվիրի քաղաքի բանտի խցերից մեկում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Բերման ենթարկվելուց հետո  Ստամբուլի դատախազությունը նրանց նկատմամբ առաջադրել է «ռազմական, քաղաքական և միջազգային լրտեսություն» անելու մեղադրանք, որից հետո դատարանը նրանք կալանքի տակ առնելու որոշում էր կայացրել։

Նշվում է, որ Զեքին նաև կապ է ունեցել Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի գործի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930