42 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիի շրջանում շարունակվող մարտերի պատճառով
42 հազարից ավելի մարդիկ են հարկադրված եղել լքել իրենց տները զինված հակամարտության պատճառով, որն ապրիլի 4-ին սկսվել է Տրիպոլիի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Չառլի Յակսլին:
«Անհամաչափ գնդակոծությունները եւ ծանր սպառազինության օգտագործումը հանգեցնում են ավերածությունների եւ վերաբնակման: Այս ամսին ավելի վաղ հակամարտության սկսվելուց ի վեր 42 հազարից ավելի մարդիկ են հարկադրված եղել լքել իրենց տները»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Տրիպոլիի շրջանում շարունակվող մարտերի պատճառով Լիբիայում տուժել է 1997 մարդ (345-ը զոհվել է, 1625-ը՝ վիրավորվել), նրանցից 22 զոհվածներ եւ 74 վիրավորներ քաղաքացիական բնակչությունից են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: