Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հունիսի 27-ին հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործունեության շուրջ հետաքննություն իրականացնող անկախ հանձնաժողովի զեկույցը:
Ամերիկացի զինծառայողները եւ բրիտանացի ջրասուզակները միացել են որոնողափրկարարական աշխատանքներին Թաիլանդի Չիանգրայի նահանգի լեռնային պարկի քարանձավի շրջանում, որտեղ մի քանի օր առաջ կորել է ֆուտբոլի պատանեկան թիմը:
Իրանն առաջարկել է անցկացնել իրանական միջուկային գործարքի մասնակից մնացած հինգ երկրների նախարարների հանդիպում:
Հայաստանում ծավալված հակակոռուպցիոն պայքարին հետևում են փորձագիտական շրջանակները, որոնք գնահատում են նախկին ու ներկա հակակոռուպցիոն պայքարն ու դրանց առանձնահատկությունները։
Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը կժամանի Մոսկվա՝ ներկա գտնվելու Ռուսաստանի ֆուտբոլի թիմի հետ իր երկրի հավաքականի մրցախաղին, որը հուլիսի 1-ին տեղի է ունենալու «Լուժնիկի» մարզադաշտում:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռազման Քադիրովը կարծում է, որ կոռուպցիոն խախտումների համար բռնված պաշտոնյայի լավագույն պատիժն այն ամենի բռնագրավումն է, ինչ նա ունի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է պահպանել իր երկրի արժանապատվությունը արտաքին քաղաքական ծնշման պայմաններում եւ հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում «ծնկի բերել ԱՄՆ-ին»:
Թուրքիայում շուրջ 2 տարի շարունակվող արտակարգ դրության ռեժիմը կարող է հանվել:
ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի տրանսպորտային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները հունիսի 28-ին բանակցությոններ են սկսել ավտոմոբիլային ճանապարհների միացման շուրջը, ինչը թույլ կտա հեռանկարում ավտոմեքենայով Փհենյանից անարգել ուղեւորվել Սեուլ:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակեց կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը:
Fox News հեռուստաալիքի նախկին համանախագահ Բիլ Շայնը համաձայնել է աշխատել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում եւ ղեկավարել տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը: Հունիսի 27-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:
ԵՄ-ն միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո առավելագույն ջանքեր կներդնի իրանական գործարար շրջանների շահերը պաշտպանելու համար:
ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում հունիսի 28 – 29-ը տեղի կունենա հակաահաբեկչական գերատեսչությունների ղեկավարների բարձր մակարդակի առաջին միջազգային խորհրդաժողովն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով:
Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցների քաղաքականությունը Իրանի նկատմամբ եւ կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին՝ միանալ դրանց:
Միգրացիոն ճգնաժամը, որը երեք տարի առաջ ընդգրկեց Եվրամիությունը եւ դարձավ հանրակցությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշման գլխավոր պատճառներից մեկը, վերստին ԵՄ-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում է:
«Դրական է տեսնել, որ ՀՀ իշխանությունները քննարկում են այլ գործիչների, նախկին նախագահների թեկնածություններ ևս՝ հատուկ բանագնաց նշանակելու հարցում, ինչը ժողովրդավարության նշան է»:
«Հիմնվում ենք ՌԴ նախագահի դիրքորոշումների և քաղաքականության վրա, որը պաշտոնապես կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ ուղիղ կերպով ցույց տալով, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն ադեկվատ չէին»:
Եվրահանձնաժողովը միգրացիոն համակարգի բարեփոխման շրջանակներում առաջարկում է կազմել «անվտանգ երկրների» ցուցակ, որը թույլ կտա ազգային իշխանություններին օպերատիվորեն մերժել այդպիսի երկրներից սերվածներին ապաստան տրամադրելու դիմումների բավարարման հարցում՝ նկատի առնելով դրա համար բավարար հիմքերի բացակայությունը:
Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Իվա Կրուշենն ներկայացնել է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունիսի 26-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց է ներկայացնել, որում իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը իր ոչ մի թիզ հողը չի զիջի, բայց եւ ուրիշների տարածքներին չի հավակնում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է Սիրիայի խնդրով իր հատուկ ներկայացուցչին, նա Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Սենեմոն է:
Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պետք է պատրաստ լինի վատագույն սցենարներին, ընդսմին պահպանելով ավելի լավի հույսը:
Եվրամիության Մշտական ներկայացուցիչների կոմիտեն հունիսի 27-ին քվեարկել է կանխիկ դրամի ներմուծման/արտահանման վերահսկողության խստացման օգտին:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հուլիսի 5-ին կհայտարարի հունիսի 24-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:
Զինված ընդդիմության մի խումբ զինյալներ՝ ավելի քան 450 մարդ, հունիսի 27-ին սիրիական բանակին է հանձնվել Սիրիայի Դերաայի նահանգի հյուսիս-արեւելքի Շաարա բնակավայրում:
Թուրքիան վերստին Եվրամիությանը մեղադրել է հանրապետության նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մեջ: