Nike, Adidas-ը և այլ ընկերություններ Թրամփին խնդրել են չեղարկել չինական ապրանքների նոր մաքսերը

Կոշիկի արտադրության 200-ից ավելի ընկերություններ նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չինական ապրանքների նոր մաքսեր չսահմանելու խնդրանքով, որոնք պետք է ուժի մեջ մտնեն սեպտեմբերի 1-ին: Այդ մասին իր կայքում հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

«Նոր մաքսերը թաքնված հարկ են, որը պետք է վճարեն ԱՄՆ-ի քաղաքացիներն ու նրանց ընտանիքները»,- ասված է նամակում: Նշվում է, որ Թրանփին ուղղված դիմումն ստորագրել են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Adidas-ը, Nike-ը, Crocs-ը եւ Converse-ը:

Նամակը նաեւ ուղարկվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին եւ բարձրաստիճան այլ պաշտոնատարների, որոնք մասնակցում են Չինաստանի հետ առեւտրական բանակցություններին: Թրամփն օգոստոսի 1-ին հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսեր է սահմանում ՉԺՀ-ից ներկրվող ապրանքների համար՝ 300 միլիարդ դոլար արժողությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս