Բաժիններ՝

Մերկելը Պուտինի հետ քննարկել է «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովի նախապատրաստումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ նրանք քննարկել են «նորմանդական քառյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստումը, որը պետք է տեղից շարժի «Մինսկի համաձայնությունների» կատարման հետ կապված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Մերկելի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է արագացնել բանակցություններն Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պարտավորագրերի շուրջը: Նրանք նաեւ քննարկել են վերջին ռազմական էսկալացիան Սիրիայում, Լիբիայի իրադրությունը եւ հավանություն են տվել ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդների գործողություններին այդ երկրներում:

Օգոստոսի 28-ին Մերկելն առաջիկա գագաթնաժողովը քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նրանք պայմանավորել են սեպտեմբերի 2-ին նշանակել քառյակի նախագահների եւ կառավարությունների դիվանագիտական խորհրդականների նախապատրաստական հանդիպում: Գագաթնաժողովի օրը դեռեւս որոշված չէ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս