Բաժիններ՝

Թրամփը կարգադրել է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Politico

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կատարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վերանայում, որը, 2019 ֆինանսական տարում ԱՄՆ-ի ռազմական բյուջեին համապատասխան, կազմում է 250 միլիոն դոլար: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի մի աղբյուր։

Թերթի տվյալներով՝ Թրամփը ցանկանում է համոզվել, որ միջոցները լավագույն կերպով են օգտագործվում Միացյալ Նահանգների շահերի տեսակետով: Նշվում է, որ վերստուգում անցկացնողների թվում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը:

Politico-ն պարզաբանում է, որ վերանայման ընթացքում միջոցները կսառեցվեն: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2014 թվականից ի վեր Վաշնգտոնի կողմից Կիեւին ցույց տրված ռազմական օգնության ծավալը կազմում է 1,5 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս