Բաժիններ՝

Թուրքիան և ԱՄՆ-ը Սիրիայի հարցում կշարունակեն համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ երկու երկրների առաջնորդները որոշել են շարունակել համագործակցությունը՝ Սիրիայի Իդլիբ նահանգում քաղաքացիներին պաշտպանելու և հումանիտար նոր ճգնաժամերը կանխելու նպատակով:

Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում սիրիական բանակը շարունակում է ռազմական գործողությունները: Վերջին օրերին տեղի ունեցած հարձակումների հետևանքով սպանվել է 15 և վիրավորվել՝ 30 հոգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031