
Բոլթոնը բանակցելու է ժամանել Բելառուս

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ: Այդ մասին Twitter-ում հայտնել է Մինսկում ԱՄՆ-ի դեսպանությունը:
«Մենք ուրախ ենք՝ ողջունելու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, որը ժամանել է քննարկելու տարածաշրջանային անվտանգության եւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման հարցերը»,-նշվում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտարարել են Բելառուսի ԱԳ նախարարությունում, Բոլթոնի հետ բանակցություններում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը: Բոլթոնը ԱՄՆ-ի իշխանությունների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն է դարձել բոլոր նրանցից, ովքեր վերջին քսան տարվա ընթացքում այցելել են Բելառուս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: