Բաժիններ՝

ԵՄ-ն վաղաժամկետ 1 մլրդ եվրո գյուղատնտեսական դոտացիա կվճարի Ֆրանսիային երաշտի պատճառով

Ֆրանսիան Եվրահանձնաժողովից (ԵՀ) 1 միլիարդ եվրո վաղաժամկետ վճարման է հասել է ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության ֆինանսավորման շրջանակում իրեն հասանելիք դոտացիաներից: Օգոստոսի 29-ին այդ մասին հայտնել է Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենի նախարար Դիդիե Գիյոմը:

Նա ելույթ է ունեցել CNEWS նորությունների հեռուստաալիքի եթերում։ «Ֆրանսիայում երաշտի պատճառով մենք ստացանք գյուղատնտեսության համար 1 միլիարդ եվրոյի չափով դոտացիայի վաղաժամկետ վճարման ԵՀ-ի համաձայնությունը: Վճարումները կիրականացվեն հոկտեմբերի 16-ին»,- ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ «միանգամայն ակնհայտ է, որ Ֆրանսիայում տեղի է ունենում կլիմայի տաքացում, ընդ որում հետագայում այն սոսկ կսաստկանա»:

Գիյոմը հայտնել է, որ անցյալ տարվա երաշտի պատճառով պետությունը ֆերմերներին որպես օգնություն վճարել է 200 միլիոն եվրո՝ նրանց կորուստների փոխհատուցման համար: «Դատելով ըստ ամենայնի՝ այս տարվա երաշտը ավելի սաստիկ է, եւ վճարումների չափն ավելի մեծ կլինի»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս