
Բնապահպանական ճգնաժամ Վարշավայում. աղտեղությունները լցվել են Վիսլա գետը

Լեհաստանի մայրաքաղաքում բնապահպանական ճգնաժամ է առաջացել կոլեկտորների խափանման պատճառով, որոնք կենցաղային հոսքերը դուրս էին բերում դրանց մաքրման համակարգ, մարդու կենսագործունեության այդ թափոնները լցվել են Վիսլա գետը։
Քաղաքապետարանի տեղեկատվությամբ՝ այժմ Լեհաստանի գլխավոր ջրուղի են լցվում վայրկյանում 3 հազար լիտր կենցաղային հոսքեր: Շրջակա միջավայրի պաշտպանության տեսչության հաշվարկների համաձայն՝ արդեն 50 հազար խորանարդ մետր հոսք է լցվել գտը: Քաղաքում արտակարգ կարգով սկսել է աշխատել ճգնաժամային շտաբը, որում ընդգրկվել են փորձագետներ, նորոգման բրիգադներ, հրշեջներ եւ իշխանությունների ներկայացուցիչներ: Մտահոգություն կա, որ Վիսլայի աղտոտված ջրերը շուտով կհասնեն Լեհաստանի մյուս քաղաքներ:
Լեհաստանի շրջակա միջավայրի նախարար Հենրիկ Կովալչիկն օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ օրական Վիսլա են լցվում 260 հազար խորանարդ մետր կենցաղային հոսքեր: Դա բնապահպանական աղետ է»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: