Բաժիններ՝

ԵՄ-ն քննարկում է հավաքական օգնության հնարավորությունը հիբրիդային սպառնալիքների դեպքում

Եվրամիությունը քննարկում է իր կազմի մեջ մտնող երկրներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե նրանք հիբրիդային սպառնալիքների օբյեկտ են դարձել ԵՄ-ի այլ պետությունների կողմից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը՝ ամփոփելով Հելսինկիում ԵՄ-ի երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները:

«Եվրամիության մասին պայմանագրի 42.7 հոդվածը (եթե պետությունը զինված ագրեսիայի ենթարկվի իր տարածքում, մյուս պետությունները պարտավոր են նրան օգնություն եւ աջակցություն ցույց տալ հնարավոր բոլոր միջոցներով) կարող է տարածվել նաեւ հիբրիդային սպառնալիքների վրա: Բայց ես կարծում եմ, որ մեզ ավելի շատ քննարկումներ են հարկավոր»,-նշել է նա:

ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ 42.7 հոդվածի քննարկումը «ամենահետաքրքիր հարցերից մեկն էր» Հելսինկիում ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում:

«Պետք Է ասեմ, որ բանավեճը նոր չէ: Մենք դա արդեն քննարկել ենք, հատկապես երբ Ֆրանսիան որոշեց այդ հոդվածն օգտագործել Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո: Այսօր բանավեճը կենտրոնացել էր այն բանի վրա, թե ինչպես այն կիրառել հիբրիդային սպառնալիքների դեպքում եւ ինչպես արդյունավետ պատասխան տալ ԵՄ-ի կողմից»,-ճշտել է նա:

«Դա կլինի այն հանգուցային տարրերից մեկը, որի վրա ԵՄ-ի երկրներն ու ԵՄ-ի ինստիտուտները կարող են կենտրոնանալ ապագայում»,-հավելել է Մոգերինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս