Նազարբաևը միջուկային տերություններին առաջարկել է հանդիպում անցկացնել Նուր Սուլթանում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը միջուկային տերությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպում անցկացնել Նուր Սուլթանում եւ քննարկել միջազգային անվտանգության խնդիրները։
«Ես պաշտոնական առաջարկություն եմ արել այդ ասպարեզի հիմնական խաղորդներին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի եւ միջուկային այլ տերությունների ղեկավարներին՝ հանդիպել մեր մայրաքաղաքում եւ համաձայնության գալ, ինչպես դա քանիցս տեղի է ունեցել պատմության մեջ»,- ասել է Նազարբաեւը օգոստոսի 29-ին ելույթ ունենալով առանց միջուկային զենքի աշխարհի եւ գլոբալ անվտանգության համար Նազարբաեւյան մրցանակի հանձնման արարողությանը:
Նազարբաեւն առաջարկել է ստեղծել աշխարհում միջուկային զենքի նկատմամբ հսկողության նոր համակարգ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: