Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի ճնշման ու սպառնալիքների ներքո. Զարիֆ
Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ եւ տնտեսական ճնշում է պարտադրվում: Այդ մասին օգոստոսի 29-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Քուալա Լումպուրում լրագրողների հետ շփվելու ժամանակ
«Մեզ համար հնարավոր չէ Վաշինգտոնի հետ շփման մեջ մտնել, քանի դեռ նա չի դադարեցրել պատերազմ պարտադրելը եւ Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը մասնակցելը»,-Զարիֆի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը: Նա հավելել է, որ միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձը «տոմս է բանակցությունների համար»:
Օգոստոսի 28-ին Զարիֆը պաշտոնական այցով ժամանել է Մալայզիա, որտեղ նա հույս ունի այս երկրի քաղաքական գործիչների հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ միջուկային գործարքի պահպանման խնդիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: