Բաժիններ՝

Թրամփը չեղյալ է հայտարարել այցը Լեհաստան Ֆլորիդային մոտեցող փոթորկի պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել ուղեւորությունը Լեհաստան: Այդ մասին հաղոդել է Bloomberg-ը:

Միացյալ Նահանգների ղեկավարը պետք է այցելեր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու տարելիցին նվիրված միջոցառումներին: Նրա փոխարեն Լեհաստան կմեկնի փոխնախագահ Մայք Փենսը: Թրամփը որոշել էերկրում մնալ Ֆլորիդայի նահանգին մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով: Օդերեւութաբանների գնահատմամբ՝ փոթորիկն ԱՄՆ-ի արեւելյան ափ կխուժի սեպտեմբերի 2-ին, քամու արագությունը կարող է գերազացել ժամում 200 կիլոմետրը:

Նախագահը խոստացել է, որ Լեհաստան կայցելի «մոտ ապագայում», սակայն առայժմ կմնա տանը, որպեսզի համոզվի, որ դաշնային կառավարության բոլոր միջոցները կենտրոնացված են վերահաս փոթորկի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս