Բաժիններ՝

Հոնկոգի ոստիկանությունն առաջին անգամ արգելել է բողոքի ակցիաներն օգոստոսի 31- ին

Հոնկոգի ոստիկանությունն առաջին անգամ արգելել է բողոքի զանգվածային ակցիաները, որոնք առաջիկա շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, պատրաստվում էին անցկացնել Հանուն մարդու քաղաքացիական իրավունքների ճակատ կազմակերպությունը: Ակցիայի հայտատուները հինգ Էջից բաղկացած նամակ են ստացել 15:00-ի հանրահավաքը եւ դրան հաջորդող երթն արգելող բովանդակությամբ: Այդ մասին գրել է South China Morning Post-ը:

Հրատարակությունը նշում է, որ կազմակերպիչներին առաջին անգամ են մերժել համաձայնեցնել ե՛ւ հանրահավաքը, ե՛ւ երթը:

Նամակում ոստիկանները հիշեցնում են, որ հուլիսից ի վեր քաղաքում անցկացվել է 22 փողոցային ակցիա, որոնց մասնակիցները դիմել են բռնության, հրկիզումների ու հարձակումների համար ծանր առարկաների օգտագործման եւ պետական ունեցվածքի փչացման. արդյունքում տուժել են բողոքի բազմաթիվ մասնակիցներ, ցուցարարներ, ոստիկաններ եւ պատահական անցորդներ: 22 ակցիայից յոթը կազմակերպել է Հանուն քաղաքացիական իրավունքների ճակատը: Ճակատի ներկայացուցիչ Ջիմի Շեմը հայտարարել է, որ ոստիկանության պատասխանը նշանակում է, որ իշխանությունները չեն ցանկանում անսալ ժողովրդին, եւ որ վարչակազմի ղեկավար Քերի Լեմի քաղաքականությունը Հոնկոնգը տանում է կործանման, քանի որ նրա գործողություններն էլ ավելի մեծ զայրույթ են առաջացնում:

Կազմակերպությունը վիճարկելու է ակցիայի արգելքը, բայց հույս չունի, թե ոստիկանության որոշումը կչեղարկվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս