Իսպանիայի ափերի մոտ փրկել են 200-ից ավելի միգրանտների
Առնվազն 208 միգրանտների են փրկել Իսպանիայի ափերի մոտ: Օգոստոսի 29-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պիրենեյան թագավորության ծովում փրկության եւ անվտանգության ծառայությանը։
Ինչպես նշվում է, օգոստոսի 28-ին անօրինական միգրանտները գտնվել են երեք նավում Ալբորան ծովում: Փրկարարները միգրանտներին տարել են Ալմերիայի եւ Մալագայի նավահանգիստներ (Անդալուսիայի ինքնավար մարզ):
Վերջին տվյալներով՝ ընթացիկ տարում շուրջ 18 հազար անօրինական միգրանտներ են հայտնվել Իսպանիայի տարածքում: EFE գործակալության տեղեկատվության համաձայն՝ այս ցուցանիշը 11,5 հազարով (39 տոկոս) փոքր է, քան 2018 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: