ԱՄԷ-ն հայտնել է Իրանից արձակված հրթիռների և ԱԹՍ-ների դեմ պայքարելու մասին
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը մայիսի 8-ին հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը պայքարում է Իրանից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը X-ում գրառման մեջ։
«ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը ներկայում հետ է մղում Իրանից եկող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները, և Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ երկրի տարբեր մասերում լսվող ձայներն ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունք են», – նշված է գրառման մեջ։
Պաշտպանության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն և հետևել անվտանգության հրահանգներին։
Մայիսի 4-ին ԱՄԷ-ի ՀՕՊ-ը տեղեկացրել էր, որ խոցել է Իրանից արձակված 12 բալիստիկ հրթիռ, 3 թևավոր հրթիռ և 4 անօդաչու թռչող սարք։
Միևնույն ժամանակ Իրանը և ԱՄՆ-ն հարվածներ են փոխանակել՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար։



