Իրանական պատերազմի ամենամեծ հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս
Իրանական պատերազմի ամենամեծ հաղթողը Ռուսաստանն է: Այս մասին ասել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Կամալա Հարիսը:
«Ուզո՞ւմ եք իմանալ, թե ով է իրանական պատերազմի գլխավոր հաղթողը. Ռուսաստանը: Թրամփը հանել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները, հետևաբար նրանք փող են աշխատում՝ վաճառելով այնպիսի նավթ, որի վաճառքն այլապես նրանց արգելված էր»,- ասել է Հարիսը:
Բացի այդ, Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկում հրետանի, զինամթերք և ՀՕՊ միջոցներ, որոնք այլապես կուղղվեին Ուկրաինային, հավելել է Հարիսը:



