Բաժիններ՝

Փարիզում հայտնել են Նոտր Դամի վերակառուցումն սկսելու հնարավոր ժամկետները

Ապրիլին տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի Աստավածամոր տաճարի վերականգնման աշխատանքների սկիզբն սպասվում է 2020 թվականի վերջից ոչ շուտ՝ շինարարների համար շենքի ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով: Նոյեմբերի 29-ին այդ մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը։

«2020 թվականի վերջին – 2021 թվականի սկզբին,- ասել է Ռիեստերը՝ պատասխանելով տաճարի վերակառուցումն սկսելու ժամկետների վերաբերյալ հարցին:- Ինչու՞ ոչ ավելի շուտ: Որովհետեւ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել Նոտր Դամի անվտանգությունը»:

Նա ճշտել է, որ պետքէ հեռացվեն շինարարական փայտամածերն այն տեղի շուրջը, որտեղ գտնվում է հրդեհի ընթացքում տապալված սայրաձողը, շենքը մաքրել մնացած բեկորներից եւ մեծացնել կառուցվածքների հուսալիությունը: Նախարարի գնահատումներով՝ համապատասխան աշխատանքները պետք է ավարտվեն 2020 թվականի գարնանը:

Ըստ որում զուգահեռաբար կանցկացվի շենքի վերականգման նախագծերի ընտրությունը, սակայն մշակութային գերատեսչության ղեկավարը չի ճշտել, թե խոսքը վերաբերում է արդյոք նախկին տեսքով վերականգնմանը, թե ավելի արդիական կառուցվածքի ստեղծմանը: Իր ելույթի ավարտին նա հայտարարել է «Նոտր Դամն առաջվանից ավելի գեղեցիկ դարձնելու» հանձնառության մասին: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարաժան վայրերից մեկը վերականգնել հինգ տարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս