Բաժիններ՝

Վրաստանում նավթի արդյունահանման միջազգային հայտամրցույթ է հայտարարվել

Վրաստանում նավթի արդյունահանման բաց միջազգային հայտամրցույթ է հայտարարված Սագարեջոյի (Կախեթի տարածաշրջան) եւ Գարդաբանի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) շրջաններում: Նավթի ու գազի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում է 194,5 քառակուսի կիլոմետր տարածքի։

Այսօրվա դրությամբ Վրաստանում 23 համաձայնագիր է ձեւակերպված երկրի տարբեր տարածքներում նավթի արդյունահանման վերաբերյալ, իսկ նավթի վերամշակման թույլատրագիր Է տրված երեք ընկերության:

2018 թվականին Վրաստանում արդյունահանվել է ավելի քան 30 հազար տոննա նավթ եւ 16,5 մլն խորանարդ մետր գազ:

Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում է շուրջ 1,2 մլն տոննա նավթամթերք եւ շուրջ 2,5 մլրդ խորանարդ մետր գազ: Ածխաջրածինները հիմնականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս