Բաժիններ՝

Բայդենը մտադիր չէ ցուցմունքներ տալ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ ցուցմունքներ տալ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում: Այդ մասին Բայդենը, որը հավակնում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել, դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է Այովայի նահանգում, տեսագրությունը հրապարակված է Washington Examiner թերթի կայքում։

Նախկին փոխնախագահին հարց են տվել, թե նա պատրաստ է արդյոք հոժարակամ ցուցմունքներ տալ: «Ո՛չ, Ես նրանց (Թրամփին եւ նրա կողմնակիցներին) թույլ չեմ տա շեղել ուշադրությունը (պաշտոնազրկման ընթացակարգից)»,- պատասխանել է նա: «Այդ նախագահն է կատարել հանցագործություններ, որոնք հանգեցրեցին իմփիչմենթի: Ես նրան թույլ չեմ տա խուսափել դրանից»,- հավելել է Բայդենը:

Ավելի վաղ Թրամփը եւ մի քանի օրենսդիրներ հանրապետականների թվից հայտարարել են, թե Բայդենը պետք է ցուցմունքներ տա: Նրանք նշել են, թե փոխնախագահը պետք է պարզաբանի այն հարցերը, որոնք վերաբերում են նրա որդու՝ Հանթեր Բայդենի աշխատանքին Ուկրաինայի Burisma էներգետիկական ընկերությունում: Հանթեր Բայդենը եղել է ընկերության ղեկավարության կազմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս