Բաժիններ՝

Առնվազն հինգ թուրք զինվորական է զոհվել Հալեպում ականապատված մեքենայի պայթեցման հետևանքով. SANA

Առնվազն հինգ թուրք զինվորական է զոհվել Հալեպի նահանգի արեւելյան մասում ականապատված ավտոմեքենայի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է SANA սիրիական գործակալությունը:

Նրա տեղեկատվության համաձայն, ականապատված ավտոմեքենան պայթեցվել է այն ժամանակ, երբ դրա կողքով անցնում էր թուրքական ռազմական ավտոշարասյունը: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ի ուշ երեկոյան Ջարաբլուս քաղաքում: Թուրքական ավտոշարասյունն ուղեւորվում էր Ջարաբլուսից արեւելք գտնվող ռազմակայան: Պայթյունի հետեւանքով վերքեր են ստացել եւս 12 թուրք զինվորներ: Բոլոր տուժածներին տեղափոխել են Թուրքիայի տարածքում գտնվող հոսպիտալ:

Միջադեպի վերաբերյալ թուրքական կողմի պաշտոնական հայտարարություններ դեռեւս չեն եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031