Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից երեք էլեկտրակայանի ստեղծման ու արդիականացման համար
Թեհրանը պլանավորում է վարկային այն միջոցները, որոնք ակնկալում է ստանալ Ռուսաստանից, ուղղորդել ենթակառուցվածքային մի քանի նախագծերի, այդ թվում՝ երեք էլեկտրակայանների ստեղծմանն ու արդիականացմանը: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռըզա Արդականիյանը։
«Ներկայում մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում մի շարք նախագծերի համար մեզ 5 մլրդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ»,-նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Նախարարը հավելել է, որ «էներգետիկայում խոսքը վերաբերում է Խորմոզգանի նահանգում 1400 մեգավատ հզորությամբ «Սիրիկ» էլեկտրակայանի ստեղծմանը, Ահվազում «Ռամին» էլեկտրակայանի արդիականացմանը եւ «Գոտվանդ» հիդրոէլեկտրակայանի կառուցմանը:
Նրա խոսքով՝ «քննարկվում էվարկի օգտագործումը Գարմսար-Ինչե Բուրուն երկաթուղու էլեկտրիֆիկացման եւ Զահեդան-Բիրջանդ ուղեգծի շինարարության համար»: «Նախագծերը նաեւ ներառում են մետրոյի համար հազարից ավելի վագոնների կառուցումը»,- նշել է Արդականիյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: