Բաժիններ՝

Անտառային հրդեհներն ավելի քան 680 տուն են ոչնչացրել Ավստրալիայի արևելքում

Ավստրալիայի արեւելյան ծովափին ավելի քան մեկուկես ամիս շարունակվող անտառային հրդեհները ավելի քան 680 տուն են ոչնչացրել: Ինչպես դեկտեմբերի 6-ին հայտնել է Նոր Հարավային Ուելսի նահանգի տարածաշրջանային հրշեջ ծառայությունը, ներկայում նահանգի տարածքում գրանցված է մոտավորապես 100 հրդեհ, եւ դրանց կեսն առայժմ տեղափակված չէ։

«Ներկայում Նոր Հարավային Ուելսի նահանգում գրանցված է 104 անտառային հրդեհ, եւ դրանցից 59-ը տեղափակված չէ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը ճշտում է, որ ընդամենը անտառային հրդեհները ոչնչացրել են 680 տուն եւ շուրջ 1,4 հազար վարչական շինություն: Հրդեհների հետեւանքով զոհվել է չորս մարդ, վնասվածքներ են ստացել 30-ից ավելի բնակիչներ: Ոչնչացվել է ավելի քան 2 մլն հեկտար անտառ, ներառյալ ազգային բնայգիները եւ կոալաների բնակության վայրերը:
Անցած 24 ժամվա ընթացքում ընդգրկուն անտառային հրդեհները մոտեցել են Սիդնեյի հարավարեւմտյան արվարձաններին, եւ նրա բնակիչների համար նախազգուշացում է հրապարակվել վթարային իրադրության մասին:

Հրդեհների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար Ավստրալիա հրշեջ հաշվարկներ են ժամանել Նոր Զելանդիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից: Անտառային հրդեհների մարման գործում ներգրավված է ավելի քան 1,75 հազար մարդ, գործի է դրված հարյուրավոր միավոր հատուկ տեխնիկա, ներառյալ ծանր հրշեջ ինքնաթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս