Բաժիններ՝

Աթենքում այրվում է Athenaeum Palace հյուրանոցը

Աթենքում այրվում է Athenaeum Palace հյուրանոցը, հրշեջները տարհանում են կենվորներին: Այդ մասին հայտնել է հրշեջ ծառայությունը: Սինգրու պողոտայում գտնվող չորսաստղանի հյուրանոցում հրդեհի մասին հաղորդումն ստացվել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 12:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին), պատահարի վայր են ուղարկվել 12 մեքենա եւ 35 հրշեջ: Այժմ հրդեհը մասնակի հսկողության տակ է վերցվել, հայտնել են հրշեջները:

newsit.gr կայքը հայտնել է, որ բռնկումը տեղի էունեցել առաջին հարկում՝ խոհանոցում, թանձր ծուխն իսկույն բարձրացել է մինչեւ յոթերորդ հարկ:
Հրշեջները տարհանել են վեց մարդու, այդ թվում՝ երեքին՝ շարժական աստիճանների օգնությամբ: Այժմ նրանք պարզում են, թե շենքում կան արդյոք այլ մարդիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս