Սոֆիայում մեկնարկել է հանուն մաքուր օդի արշավը
Բուլղարիայի մայրաքաղաքի վարչակազմն սկսել է տնային վառարանների եւ բուխարիների ծխնելույզներին ֆիլտրերի տեղակայման ծրագրի իրականացումը՝ հանուն մաքուր օդի արշավի շրջանակում: Երեք տարվա ընթացքում բնապահպանական կայանքներ կստանա 2000 ընտանիք։
«Անցյալ տարի կատարված թեստավորումն ապացուցել է մեթոդիկայի արդյունավետությունը: Ծխանցքերի վրա ֆիլտրեր օգտագործելիս աղտոտման մակարդակը նվազում է 80 տոկոսով»,- հայտնել է Սոֆիայի քաղաքագլուխ Յորդանկա Ֆանդիկովան նոր սարքավորման ցուցադրման ժամանակ:
Սոֆիայում օդն ավանդաբար ամբողջ տարվա ընթացքում ամենաաղտոտվածներից մեկն է համարվում Եվրոպայում: Ձմռան ամիսներին հիմնական աղտոտիչն այստեղ մանր փոշին է վառարանների զանգվածային կիրառման պատճառով, իսկ մնացած ամիսներին՝ ավտոմոբիլային գազերի մանր փոշին: Եվրահանձնաժողովի փորձագետները հաշվարկել են, որ տարվա ընթացքում օդի աղտոտման պատճառով Բուլղարիայում վաղաժամ մահանում է ավելի քան 13 հազար մարդ, իսկ հիվանդությունների պատճառով միջին հաշվով բաց է թողնվում 2 միլիոն աշխատանքային օր, ինչը հանգեցնում է շուրջ 3 միլիարդ եվրոյի տարեկան ֆինանսական կորուստների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: