Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Հարրի Թրումեն» ատոմային ավիակիրը մտել է Միջերկրական ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ USS Harry Truman («Հարրի Թրումեն») ատոմային ավիակրի գլխավորությամբ, դեկտեմբերի 5-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին վկայում են նավերի տեղաշարժի մոնիթորինգի AIS միջազգային համակարգի տվյալները։

Բացի ավիակրից, նավախմբի կազմում են հրթիռային հածանավ, մի քանի էսկադրային ականակիր, ինչպես նաեւ հարվածային ատոմային սուզանավ՝ Tomahawk («Թոմահավք») թեւավոր հրթիռներով: Ըստ առկա տվյալների, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր խումբը որոշ ժամանակ կգտնվի Արեւելյան Միջերկրականում՝ Սիրիայի մերձակայքում, իսկ այնուհետեւ կմեկնի Պարսից ծոցի շրջան՝ փոխարինելու Abraham Lincoln ավիակրին, որն այնտեղ է գտնվում պլանավորված վեցամսյա ժամկետից ավելի, հաղորդելէ «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս