Բաժիններ՝

Լեհաստանում վեց մարդ է զոհվել բնակելի շենքի փլվելու հետևանքով

Վեց մարդ է զոհվել Լեհաստանն հարավի Շչիրկ քաղաքում բնակելի շենքի փլուզումից, ինչը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 5-ին Վարշավայում կայացած բրիֆինգում հայտնել է Շլենսկի վոյեւոդության ղեկավար Յարոսլավ Վեչորեկը։

Նա նշել է, որ զոհերից չորսը մեծահասակներ են եւ երկուսը՝ երեխաներ: Շչիրկ լեռնադահուկային առողջարանում որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է: Ողբերգության վայրում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ի երեկոյան, աշխատում են շուրջ հարյուր հրշեջներ ու փրկարարներ, 50 ոստիկաններ ու կամավորներ:

Ընդամենը փլված շենքում ապրում էր ութ մարդ: Գազի պայթյունից հետո բռնկած հրդեհն արդեն մարվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս