
ԵԱՀԿ-ի նախագահը հանդես է եկել Նյու Յորքում կազմակերպության ներկայության օգտին

Եվրակազմակերպության գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարարության ղեկավար Միրոսլավ Լայչակը դեկտեմբերի 5-ին հանդես է եկել Նյու Յորքում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության բացման օգտին: Նա պաշտպանել է ԵԱՀԿ-ի փոխլրացնող գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների՝ «ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի» հետ։
«Հաջորդ շաբաթ մենք կլրամշակենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարությունը՝ երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության շրջանակների վերաբերյալ: Դա կարեւոր քայլ կլինի փոխլրացման ապահովման գործում, եւ տարածաշրջանային երկխոսությունը կհամապատախանեցնի միջազգային միտումներին»,- հայտարարել է Լայչակը:
Դեկտեմբերի 5 – 6-ը Բրատիսլավայում տեղի է ունենում Եվրակազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: 2020 թվականին ԵԱՀԿ-ում նախագահությունն անցնում է Ալբանիային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: