Բաժիններ՝

Մինեսոտայում կործանվել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուղղաթիռը, զոհվել է երեք մարդ

ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Սենտ Կլաուդ քաղաքից ոչ հեռու դեկտեմբերի 5-ին կործանվել է երկրի Ազգային գվարդիայի ուղղաթիռը, զոհվել է երեք մարդ, որոնք գտնվում էին օդանավում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է նահանգի նահանգապետ Թիմ Ոուլզը, հեռարձակումն իրականացնում էին տեղական հեռուստաալիքները: UH-60 Black Hawk ուղղաoիռն աղետի է ենթարկվել Սենտ Կլաուդից 25 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում:

«Ավիաաղետի հետեւանքով զոհվել են անձնակազմի երեք անդամները»,- ասել է Ուոլզը: Նրանք բոլորն է ծառայում էին ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում: «Առաջիկա օրերին կսկսվի հետաքննությունը»,- հավելել է նահանգապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս