Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը դատապարտել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելի և նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի ունեցած հանդիպումը:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցների կողմից 8 հասցեներում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 7 անձ:
Տարերային աղետները, այդ թվում՝ «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» ավերիչ փոթորիկները եւ անտառային հրդեհները, 2017 թվականին 306 մլրդ դոլարի չափով ռեկորդային վնաս են հասցրել ԱՄՆ-ին:
Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլաք Չինավաթը, որը երկրից փախել է նրա նկատմամբ հանցավոր անփութության գործով Գերագույն դատարանի դատավճռի հրապարակումից առաջ, անցյալ տարվա սեպտեմբերից գտնվում է Մեծ Բրիտանիայում:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները Սեուլի հետ մերձեցման գնացին եւ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին Փենյանի վրա ԱՄՆ-ի «աննախադեպ տնտեսական ու դիվանագիտական ճնշման» կապակցությամբ:
Իսրայելը հունվարի 9-ի առավոտյան ավիացիոն եւ հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական զինված ուժերի այն ռազմական օբյեկտներին, որոնք գտնվում են Դամասկոսի մերձակա էլ Կատիֆի շրջանում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել փակել պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի գործակալությունը՝ պնդելով, որ գործակալության նպատակն է վերջ դնել Իսրայելի գոյությանը որպես պետություն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր չէ հետ կանչված ամերիկացի դիվանագետներին վերադարձնել Կուբա եւ այն կարծիքին է, որ Հավանան կարող է մեկընդմիշտ լուծել ակուստիկ գրոհների խնդիրը:
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը:
Zuma կոդային անվանմամբ գաղտնի արբանյակը, որն արձակվել էր Իլոն Մասքի SpaceX ամերիկյան ընկերության Falcon 9 տանող հրթիռով, չի հասել հաշվարկային ուղեծիր եւ կործանվել է օվկիանոս ընկնելիս: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին Բրյուսելում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել պետության ղեկավարի՝ 2020 թվականին կայանալիք ընտրություններում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հունվարի 8-ին Մյանմայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել Reuters լրատվական գործակալության երկու ձերբակալված աշխատակիցներին։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն ԱՄՆ-ում հայտարարել է մամուլի ազատության խախտողների մրցանակի մասին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հաղթող հայտարարելով «Համաշխարհային զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ազատության ոտնահարման բնագավառի ընդհանուր նվաճում» կատեգորիայում։
Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին առաջարկել է լուսնային Նոր տարում, որը նշվելու է փետրվարի 16-ին, անցկացնել 1950-1953 թվականների պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հարազատների հանդիպում:
Գոմելի կրկեսում Մոսկվայի կրկեսախմբից օդային մարմնամարզուհին վայր է ընկել մարզագործիքից ակրոբատական հնարք կատարելիս:
«Ցանկացած ապակայունություն տարածաշրջանում այդ թվում՝ Իրանում, կարող է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա»,- 168̣am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարը
Օսակա համալսարանի պրոֆեսորը հայտարարել է, թե «Սպիտակաձյունիկը» և «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմերի արքայազները իրենց, մեղմ ասած, պարկեշտ չեն պահել:
Հարավկորեացի հետազոտողները պնդում են, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն առողջության հետ կապված խնդիրներ ունի:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ 20-ամյա Հասանը շատ է նվիրված տետրիսին եւ հաճախ է ձեռք բերում իրեր, որոնք կապված են դրա հետ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վստահ է, որ Բրեքսիթը տեղի է ունենալու:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ տարածքում բնակվող և աշխատող շուրջ 200 հազար սալվադորցիների կեցության և աշխատանքի թույլտվությունների գործողությունը կասեցվելու է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան ներկայիս այցը ընթացքում նժույգ է նվիրելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին:
2018 թվականի հունվարի 1-ին Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Ինչպես հայտնեցին Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները հունվարի 2-ին քննարկել և ընդունել են ղազախստանյան նախագահության հիմնական առաջնահերթությունները:
Թուրքիայի նախարարների խորհրդի հունվարի 8-ի նիստում որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ փուլով:
Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ ստեղծվել է «անվտանգության գոտի», թուրքական զինված ուժերի շարասյունը անհայտ զինյալների կողմից ենթարկվել է հարձակման: Այս մասին հայտնում է թուրքական Haber7-ը:
Հունվարի 8-ի առավոտյան Օդեսայի նավահանգստում կառանվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Carney DDG64 Էսկադրային ականակիրը: Այդ մասին հայտնել է տեղի «Դումսկայա» հրատարակությունը:
ԱՄՆ-ի արեւելյան ծովափին ռեկորդային ցուրտ եղանակ է հաստատվել: Տեսանյութի կադրերում երեւում են, թե ինչ տեսք ունեն ամերիկյան քաղաքները ձնատեղումից հետո։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր ղեկավար է նշանակվել միգրացիայի հարցերի նախարար Բրենդոն Լյուիսը: