Սոցիալական ցանցերում բուռն քննարկուկմների թեման Վլադիմիր Ժիրինովսկիի և Քսենիա Սոբչակի «ջրային» սկանդալն է, իսկ դրա ֆոնին՝ ՌԴ նախագահի Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձը:
Հայաստանը միջազգային հանրությանը հասցրեց այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման հիմնական պատճառը Թուրքիայում է:
ԱՄՆ-ի Գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը ԱՄՆ-ի Օփիոիդների ճգնաժամի դեմ պայքարին անդրադառնալով՝ հայտարարել է նոր և ավելի խիստ պատժամիջոցների մասին:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները մարտի 2-ին անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելուն:
Թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Բասքըն Օրանը բնական է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ որոշման ընդունումը:
1915 թվականին հազարավոր հայեր տեղահանվեցին Արևելյան Անատոլիայից և, մազապուրծ լինելով կոտորածներից, ապաստան գտան Արևելյան Հայաստանում։ Մարդկանց հոսքը հազարներով շարունակվեց մինչև 1917 թվականը։
Թուրքագետ Լևոն Հովսեփյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը միշտ եղել է բաց ու հաստատակամ: Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հստակ հնչեցրել է իր հետագա քայլերը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) հայտնել է փետրվարի 18-ից մինչեւ 27-ը Արեւելյան Գութայում ավելի քան 770 խաղաղ բնակիչների զոհվելու ու եւս ավելի քան 4,05 հազար մարդու վիրավորվելու մասին։
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների՝ Սիրիային նվիրված հանդիպումը Աստանայում կկայանա մարտի 16-ին:
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ով 2017թ. մայիսին Թբիլիսիում առևանգվել և տեղափոխվել էր Բաքու հայտարարել է, որ իր ձերբակալության պատճառը իշխող ալիևյան ընտանիքի կոռուպցիոն և անօրինական գործունեության լուսաբանումն է եղել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մարտի 14-ին Մոսկվայում կանցկացնեն ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի մի շարք քաղաքներում օդանավակայանները մասնակի կամ լիովին դադարեցրել են աշխատանքն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, որի ընթացքում նա հայտարարել է ՌԴ-ում նորագույն զինահամակարգերի ստեղծման մասին:
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Լոնդոնի ու Բրյուսելի եւ Լոնդոնի ու Փարիզի միջեւ երթեւեկող մի քանի գնացքներ չեղարկել են իրենց ուղերթները Մեծ Բրիտանիայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Արեւելյան Գութայում, ի պատասխան ահաբեկիչների սադրանքների, լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում:
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվորեն զարգացնել տարածաշրջանային նշանակության համագործակցությունը՝ օգտագործելով միմյանց հնարավորությունները: Այդ մասին ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած բանակցություններն ամփոփելիս հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում են առավելագույն ճնշում գործադրել Դամասկոսի վրա Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կատարելու համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Եվրամիության արագ հակազդման անհրաժեշտության մասին:
Մեքսիկայի առաջատար El Universal թերթում լույս է տեսել հոդված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:
Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը ուժեղ քամու հետևանքով կարճ միացումն է եղել:
Դիրաբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ նահանգի 104 գյուղերում մարտի 2-ից սկսած փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել:
Չինաստանի պաշտոնական իշխանությունները Վաշինգտոնի եւ Թայբեյի կապերի ամրապնդման օրինագծին ԱՄՆ-ի հավանություն տալուց հետո թայվանյան կողմին հրապարակայնորեն նախազգուշացրել են «անախորժությունների» մասին, եթե նրանք այսուհետեւ էլ ապավինեն արտասահմանյան աջակցությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Ուկրաինային վաճառել 47 միլիոն դոլար ընդհանուր գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիներ (ՀՏՀՀ):
Պենտագոնը հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում գերձայնային տեխնոլոգիաների բնագավառում:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մարտի 1-ի երեկոյան հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բարձրացված մաքսի տեսքով պողպատի եւ ալյումինի ներմուծման սահմանափակումներ մտցնելու մասին։
Թուրքիայի բարձրագույն վարչական դատական մարմինը՝ Պետական խորհուրդը չեղյալ է համարել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման մասին Նախարարների խորհրդի որոշումը: