Թուրքիան Միջին արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի ամենաշատ կիբեռ հարձակումների ենթարկվող երկիրն է: Տվյալները հրապարակվել են համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության կողմից Հարավաֆրիկյան Հանրապետությունում կազմակերպված «Cyber Security Weekend» միջոցառման ժամանակ:
Պերուի ափերին մոտ մայիսի 8-ին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ:
Գերմանական մամուլն արձագանքել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձանժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման փաստին։
Ըստ ադրբեջանական մասնագիտացված Azeri Defence կայքի՝ թուրքական մեքենաշինական BMC ընկերությունը Ադրբեջան է արտահանելու զրահամեքենաներ:
Բանգլադեշի Biman ավիաընկերության ինքնաթիռը Մյանմայի օդանավակայանում կործանվել է:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները իրանական միջուկային ծրագրի մասին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ Իրանի վերջնագիրը կքննարկեն մայիսի 9-ին Ռումինիայի Սիբիու քաղաքում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում:
Մեծ Բրիտանիան վաղաժամ է համարում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման մասին խոսելը, սակայն նախազգուշացնում է, որ Իրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող պարտավորությունների չկատարման դեպքում նրան հետեւանքներ են սպասում:
Իրանի հասցեին ամերիկյան սպառնալիքների ֆոնին Պենտագոնը մայիսի 8-ին B-52H Stratofortress երկու ռազմավարական ռմբակոծիչ է ուղարկել Կատարի Էլ Ուդեյդ ավիաբազա:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Իրանի մասնակի հրաժարումն անընդունելի է, Բեռլինում շահագրգռված են ամբողջ ծավալով գործարքի պահպանմամբ:
2019 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը այցելել է Աղստաֆայի շրջանում տեղակայված Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների աշխատանքը:
Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են աշխատել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր կողմերի հետ, բացի ԱՄՆ-ից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի ընտրված նախագահ Զելենսկուն շնորհավորանք չի ուղարկել Հաղթանակի օրվա առթիվ, որը նա ավանդաբար հղում է ԱՊՀ-ի երկրներին ղեկավարներին, որովհետեւ նա դեռեւս պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 8-ին Փարիզում գլխավորել է Ֆաշիզի դեմ հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված արարողությունը:
«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի։ Մենք կրակոցներ ենք ունենում անենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում:
Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման եւ Արաքի ռեակտորի արդիականացման աշխատանքները, եթե իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցները չկատարեն իրենց պարտավորությունները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է թույլ չտալ, որ միջուկային զենք հայտնվի Իրանում, որը հայտարարել է «միջուկային գործարքի» պարտավորություններից մասնակիորեն հրաժարվելու մասին։
Մայիսին վերջին Թուրքիայից Ռուսաստան է մեկնելու մոտ 100 զինվորական, որպեսզի մասնակցեն վերապատրաստման դասընթացների: Նպատակը Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շահագործման հմտությունները յուրացնելն է։
Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է տասի, տուժել է 20 մարդ:
Անհայտ վանդալները Հաղթանակի օրվա նախօրյակին պղծել են խորհրդային ազատարար զինվորների հուշարձանը Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մայիսի 8-ին համընդհանուր ընտրություններ են անցկացվում:
Թուրքիայի սևծովյան Գիրեսուն նահանգի անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել՝ ընդգրկելով շուրջ 10 հեկտար տարածք։ Հրշեջ բրիգադներն այս պահին փորձում են մեկուսացնել հրդեհը, որպեսզի այն չընդգրկի նորանոր տարածքներ ու չսպառնա բնակավայրերի անվտանգությանը։
Պակիստանի Փենջաբի նահանգի Լահոր քաղաքում մայիսի 8-ի առավոտյան առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան է զոհվել պայթյունից, որը որոտացել է Դատա Դարբար տաճարի մերձակայքում:
Ինը հոգուց բաղկացած տուրիստական խումբը մայիսի 6-ին ձնահյուսի տակ է ընկել Ալթայի Հանրապետության Հարավային Չույի լեռնաշղթայում, երկուսին հաջողվել է փրկվել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ Բաղդադ այցի պատճառ Է դարձել Իրաքի հարեւան Իրանի ակտիվությունը:
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 8-ին վաղաժամկետ ամփոփել է հունիսի 9-ի ընտրություններում նախագահի թեկնածուների գրանցման արդյունքները:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:
Ճապոնիայի Սիգայի պրեֆեկտուրայում երկու երեխա է ստացած վերքերից մահացել հիվանդանոցում այն բանից հետո, երբ ավտոմեքենան ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մխրճվել է երեխաների խմբի մեջ:
ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Իրանը Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Չինաստանի դեսպաններին տեղեկացրել է, որ դադարեցնում է իր կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) առանձին դրույթների կատարումը:
Մյանմայում ռոհինջաների ճգնաժամը լուսաբանելուց հետո բանտարկված Reuters-ի լրագրողներին ազատ են արձակել նախագահական համաներումով, տեղեկացնում է BBC-ին: