Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը Զվարթնոց օդանավակայանի սահմանակետում իր հանդեպ կոշտ վերաբերմունքը բացատրում է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությամբ։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նա պնդում է, որ Հայաստանը պետք է ինքը որոշի իր տարածքում ով է ցանկալի, ով՝ ոչ:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փրկել է մի քաղաքացու, ով փորձել է ցած նետվել Ստամբուլի կամուրջներից մեկից: Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել աշխատանք չունենալու պատճառով։
Վրաստանի նախկին առաջին տիկին, նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, դարձել է «Մեսամե» հեռուստաալիքի հաղորդավարուհի։
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը, որը տուժել է հրդեհից, կարող է տեւել հինգ տարուց ավելի, որն այդ աշխատանքների համար հատկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Եվսեևի կարծիքով՝ Ադրբեջանն իր քաղաքական և ռազմական նպատակների իրագործման համար ժամանակ է երկարաձգում, սպասում է ՀՀ-ի ներսում իրադարձությունների այնպիսի զարգացումների, որոնք կլինեն նպաստավոր ադրբեջանամետ կարգավորման համար։
Ըստ Լուկիանովի, հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններում կան աննշան խնդիրներ, որոնք հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի վրա ըստ էության չեն անդրադառնում, բայց գուցե ունենան իրավիճակային հետևանքներ։
«Մայիսն ընկալվում է՝ որպես խորհրդանշական իրադարձություններով լի ամիս: Անցած շաբաթ ունեցել ենք իրավիճակ, երբ սահմանում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ունեցել ենք վիրավոր: Պետք է մեր զգոնությունը բարձրացնենք, հասկանանք, որ, երբ ասում ենք՝ մայիսը մեր հաղթանակների ամիսն է եղել, կա երկիր, որը փորձելու է մեր հաղթանակները փչացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թևան Պողոսյանը:
ԱԺ նախկին պատգամավոր, տռնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գազի սակագնին, նկատեց՝ գազի սակագնի բարձրացման առումով կա լարվածություն, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի հայտարարվում էր, որ գազը չի թանկանալու։
«Ես այդ կրակոցները չէի կապի Մեդվեդևի այցի, կամ ԵԱՏՄ նիստի հետ։ ԼՂ հետ հարցում այն ռազմավարությունը, որ սկսվել է վարչապետ Փաշինյանի սկզբնական հայտարարություններից հետո բերեց նրան, որ Ադրբեջանը մտել է փակուղի իր նախորդ հայտարարությունների և ռազմավարության հետևանքով»։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ » թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերը։
«Մեր թշնամին չի փոխվել, նույնն է. Ի՞նչ էր տեղի ունենում 4-5 կամ 2 տարի առաջ. ամեն անգամ, երբ Հայաստանում կարևոր բան էր տեղի ունենում, օրինակ՝ տոներ են կամ Նոր տարի, սահմանին իրավիճակը լարվում էր, սկսում էին կրակել… Նույն իրավիճակն այժմ էլ շարունակվում է. այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստը, և սահմանին վիրավորում ստացած զինվորի փաստը նաև դրա ապացույցն է»:
«2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից Ղազախի շրջանում բանակի փոխարեն տեղակայվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը բանակից հետո երկրորդ խոշոր զինված կառույցն է, բաղկացած է 15.000 անձից»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ադրբեջանում դարերով ապրել են տարբեր կրոնական և էթնիկ խմբեր և երկրում մշտապես առկա է եղել կրոնական հանդուրժողականություն:
Վլադիմիր Զելենսկու շտաբի կրեատիվ խմբի անդամ, «Կվարտալ-95» նախագծի եւ «Ժողովրդի ծառան» սերիալի սցենարիստ Յուրի Կոստյուկը պատմել է, որ Ուկրաինայի ընտրյալ նախագահի թիմը պաշտոնակալության այնպիսի արարողություն է պատրաստում, «որպիսին դեռ չի եղել Ուկրաինայում»:
Wikileaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով հաջորդ լսումները կկայանան մայիսի 30-ին:
Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական ASELSAN ընկերության համատեղ ջանքերով ստեղծվել է լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբ: QFAB-250 ավիառումբերը, կախված անկման բարձրությունից, կարող են խոցել մինչև 12 000 մ շառավղում գտնվող թիրախները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրավիրել է այցելել Վաշինգտոն:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ առանց նախապայմանների հանդիպում կազմակերպելու ցանկության մասին։
Ավստրալիայի կառավարությունը շարունակում է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել Wikileaks-ի հիմնադրին՝ ավստրալացի Ջուլիան Ասանժին, որը մայիսի 1-ին բրիտանական դատարանի կողմից 50 շաբաթվա բանտային կալանքի է դատապարտվել 2012 թվականին գրավով ազատ արձակվելու պայմանները խախտելու համար:
Վրաստանն ընթացիկ տարվա ապրիլին 6 մլն խորանարդ մետր ծավալի բնական գազ է գնել Ռուսաստանից, ինչը կազմում է հանրապետություն ներմուծվող ամբողջ երկնագույն վառելիքի 3 տոկոսը:
ԱՄՆ-ից Եվրամիությանը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների ծավալը 2018 թվականի հուլիսից ի վեր հասել է 10,4 միլիարդ խորանարդ մետրի՝ ավելանալով 272 տոկոսով:
Վենեսուելական ընդդիմության գաղտնի բանակցությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ, որոնք սկսվել էին երկու ամիս առաջ, կարող էին հաջողությամբ պսակվել:
Աբխազիայի մայրաքաղաքում դպրոց է այրվում, կրակի դեմ պայքարում է 100 փրկարար, տուժածներ չկան:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված էր աշնանը, չի կայանա: Այդ մասին հայտնել է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում մայիսի 2-ին սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հաջորդ շաբաթ, բայց հնարավոր է նաեւ ավելի շուտ «շատ բան տեղի կունենա» Վենեսուելայի հակամարտության կարգավորման իրադրության շուրջ։
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկու մարդկանց մահը, որոնք զոհվել են երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, անպատիժ չի մնա:
Հնդկաստանի Օրիսայի նահանգի իշխանությունները հայտարարել են մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով շուրջ 800 հազար մարդու տարհանման մասին, որոնք բնակվում են ափամերձ եւ ցածրադիր շրջաններում:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 1-ին առնվազն 78 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում ուժայինների հետ ընդհարումների հետեւանքով: