Ղարաբաղի շուրջ բանակցությունները կկայանան Ժնևում և Մոսկվայում․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նա նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն։

«Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց նախապայմանների, եւ մենք բանակցություններ ենք սկսում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ»,- ասել է Ֆրանսիացի նախարարը: «Մենք ամեն օր կապի մեջ ենք միմյանց հետ: Այս պահին դա հաջողությամբ չի պսակվել: Վաղը Ժնեւում հանդիպումներ կլինեն, իսկ երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան այլ հանդիպումներ, եւ մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հասնել բանակցությունների վերսկսմանը»:

Ժան-Իվ Լե Դրիանը նաեւ դատապարտել է «Թուրքիայի ռազմական միջամտությունը, որը հղի է հակամարտության միջազգայնացման խթանմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս