Իսրայելը եւՊաղեստինը մայիսի 6-ին Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնության են հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջը:
Ռուսաստանի Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարված «Շերեմետեւո» օդանավակայնում SSJ-100 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը մայիսի 5-ի երեկոյան մեկնել էր Մուրմանսկ, բայց վերադարձել էր օդանավակայան, վթարային վայրէջք կատարել ու բռնկվել։
«Ռուսները կարող են սահմանը հսկել, բայց դա չի նշանակում, որ մեզ են հսկում: Նրանք տարածքն են հսկում, թող բարի լինեն՝ կատարեն միայն դա: Կարծում եմ՝ ռուսներն անելիք ունեն սահմանին, բայց ոչ «Զվարթնոցում» ՀՀ հյուրերին անհանգստացնեն: Իսկ ոչ բարի նպատակներով ՀՀ այցելողներին ազգային անվտանգությունն ու ՀՀ սահմանապահ զորքերը ի վիճակի են հսկելու»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ իր սպառազինության մեջ ունենալ և՛ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողմից արտադրվող F-35 կործանիչներ:
Կորեայի Հանրապետությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել երկրի ՀՆԱ-ի նկատմամբ նոր մշակումների եւ հետազոտությունների բնագավառում արված ներդրումների բաժնով:
Թուրքիան 2-րդ տեղում է հայտնվել ամռան ամիսներին անգլիացի զբոսաշրջիկների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկում։ Այս մասին են վկայում բրիտանական խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Thomas Cook Airlines» հրապարակած տվյալները։
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:
Շատերն են դեռ մտածում, որ կնոջ համար գլխավորը տունն ու ընտանիքն է, իսկ կրթությունը պարտադիր չէ և նույնիսկ վնասակար է:
Թուրքական լիրայի փոխարժեքի տատանումները որոշակի ազդեցություն են ունեցել նաև երկրից կատավող արտահանման և ներմուծման ծավալների վրա: 2018թ. մարտի դրությամբ 1 դոլարն արժեր 3.95 թուրքական լիրա, 2019թ. մարտին փոխարժեքը կազմել է 5.59 լիրա:
Ուժեղ տեղատարափ անձրևը մայիսի լույս 5-ի գիշերը ջրհեղեղ է առաջացրել Վրաստանի արևելքում գտնվող Լագոդեխիի շրջանի մի քանի գյուղերում, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Միացյալ Նահանգները վերջնականորեն կհեռացնեն Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման ծրագրից, եթե Անկարան գնի ռուսական C-400 հրթիռային համակարգերը:
ԱՄՆ-ի ռրազմածովային ուժերը պատրաստել են նոր ընթացակարգեր, որոնք կանոնակարգում են զինծառայողների կողմից չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) դիտարկման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը:
Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների համար պայքարում որպես թեկնածու է գրանցել կնոջ:
«ԼՂ հակամարտության գոտում պատերազմի սպառնալիքը կա մշտապես, և լայնածավալ բախումներ կարող են լինել ցանկացած պահի, քանի որ կողմերն իրական պրոցեսի, որը կուղեկցվի զիջումներով և արդյունքում՝ կարգավորմամբ, պատրաստ չեն»:
ԿԺԴՀ-ի ավելի քան 10 մլն բնակիչ հայտնվել է մի իրավիճակում, որը ՄԱԿ-ում բնութագրում են որպես «պարենային անվտանգության բացակայություն»:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում դատապարտել է ամերիկյան դեսպանատան՝ Թուրքիայի մամուլի ազատության վերաբերյալ արած հայտարարությունը։
Իսրայելի ամենահին ընկերություններից մեկը՝ 1948թ. հիմնված «Harsa»-ն, մտադիր է իր գործարանը տեղափոխել Թուրքիա: Ավելի քան կես դար Բիր Շևա քաղաքում գործող ընկերությունը պատրաստվում է նաև աշխատանքից հեռացնել իր 115 աշխատակիցներին:
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքում պայթյուն է տեղի ուենցել տեղի քիմիական գործարաններից մեկում:
«Թե սրան ինչպե՞ս է հակադարձում մեր զինված ուժերը՝ չեմ կարող ասել։ Որոշակի ինֆորմացիա ունեմ, բայց այն պետական գաղտնիք է՝ չեմ կարող ասել։ Այս ամենը շատ անհանգստացնող է, որ նման մասշտաբային զորավարժություններ են անցկացնում»,- նշեց գնդապետը։
Իրադրությունն առաջնագծի տարբերուղղություններում տարբեր է՝ կախված, թե կոնկրետ տվյալ ուղղությամբ հակառակորդի գործողությունները ինչ բնույթ են կրում: Անկանոն կրակոցներ միշտ էլ եղել են, սակայն վերջին շրջանում Ադրբեջանի քայլերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել, տեսանելի է, որ այդ երկրի զինուժը խնդիր է դրել՝ ամեն գնով վնաս պատճառել՝մարդկային, թե նյութական, դա նրա համար այս փուլում, կարծես թե, այդքան էլ էական չէ:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում քաղաքացիական ինքնաթիռը, դուրս գալով թռիչքուղուց, ընկել է գետը:
Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի եւ BAE Systems Plc պաշտպանական ընկերության հիմնակայանում մշակվել եւ փորձարկվել է ավիացիայի պատմության մեջ առաջին ինքնաթիռը, որն ունակ կլինի մանեւրելու առանց թեւիկների օգտագործման:
Ճապոնիայի Կյուսյու կղզում Ասո հրաբխի խառնարաններից մեկի վրա մայիսի 3-ին ծխի ու մոխրի քուլաներ են հայտնվել 600 մետր բարձրության վրա:
Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը ջերմ զգացումներ է տածում երկրի նոր կայսր Նարուհիտոյի նկատմամբ:
Ֆաթիմի Դավիլային, որը հաղթել է «Միսս Ուրուգվայ» 2006 թվականի գեղեցկության մրցույթում, մահացած են գտել Մեքսիկայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են երկարաձգել այն առեւտրականների օժանդակման միջոցառումների գործողությունը, որոնց գործարարությունը տուժել է «դեղին բաճկոնավորների» բողոքների ակցիաների հետեւանքով:
Բրազիլիայի դրամահատարանը դադարեցրել է վենեսուելական բոլիվարների տպումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդյունավետ է համարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը:
«Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չլինելու խոսակցություններն անլուրջ են: Այսպես կարող են արտահայտվել մարդիկ, ովքեր վատ են պատկերացնում Թուրքիայի կարևորությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ճապոնիայի պետական համակարգում կայսեր խորհրդանշական դերը պաշտպանում է երկրի բնակչության 74 տոկոսը: