Բաժիններ՝

Եվրոպայի բորսաները երկու ժամով ընդհատել են սակարկությունները խափանման պատճառով

Հոկտեմբերի 19-ին Եվրոպայի խոշոր բորսաներն ավելի քան երկու ժամով ընդհատել են սակարկությունները տեխնիկական խափանման պատճառով։

Euronext բորսային օպերատորը Երեւանի ժամանակով 12:22-ին թվիթ է հրապարակել այն մասին, որ տեխնիկական խնդիրների պատճառով բոլոր ապրանքների առեւտուրն ընդհատվել է:

Երեւանի ժամանակով 14:30-ին ընկերությունը հաղորդել է, որ խնդիրը կապված է եղել սոֆտի հետ, եւ որ խափանումները հիմնականում վերացվել են: Ֆրանսիական CAC 40 ֆոնդային ինդեքսը, որն ընդգրկել է խափանումը, սակարկությունները վերսկսվելուց հետո բարձրանում է 0,3 տոկոսով: Սննդամթերքի եւ ջրի ֆրանսիական Danone SA արտադրողի եւ սպառողական ապրանքներ եւ բժշկական սարքավորում թողարկող նիդեռլանդական Royal Philips NV-ի բաժնետոմսերը համապատասխանաբար թանկանում են 1,4 տոկոսով եւ 3,4 տոկոսով:

Երկու ընկերություններն էլ հոկտեմբերի 19-ին ֆինանսական հաշվետվություն են հրապարակել: Euronext-ը խոշորագույն սակարանն է Եվրոպայում եւ առեւտրական հարթակներ է կառավարում Ամստերդամում, Բրյուսելում, Լոնդոնում, Լիսաբոնում, Դուբլինում, Օսլոյում եւ Փարիզում: Օրերս օպերատորը պայմանավորվել է London Stock Exchange Group Plc-ից (LSEG)՝ Լոնդոնի ֆոնդային սակարանից (LSE), 4,3 մլրդ եվրոյով Borsa Italiana-ն ձեռք բերելու շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս