Իտալիայի խորհրդարանի «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Իտալիայի պատգամավորների պալատում 94 մանդատ ունեցող «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինին իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Պատգամավորի ուղերձը ներկայացված է Իտալիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հորդորում ենք Իտալիայի կառավարությանն ու ողջ միջազգային հանրությանը` հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման»,- ասել է պատգամավորը:

Մարիաստելա Ջելմինին նշել է, որ հարկավոր է հստակ դիրքորոշում, պետք է անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում խաղաղության շուտափույթ վերականգնմանն ուղղված քայլեր, վերջ տալ ապակայունացնող վարքին և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողություններին վերջ տալու համար:

Տեսանյութեր

Լրահոս