Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող քայլերին
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Հիլին ասել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ Իրանի հարցում դիվանագիտական լուծման հասնելու համար և ողջունում է Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու քայլերը։
Հիլին ասել է, որ դրանց թվում են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի կողմից մեկ օր առաջ հայտարարված նոր պատժամիջոցները։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը նաև կոչ է արել Իրանին դադարեցնել իր «ապակայունացնող գործունեությունը» Հորմուզի նեղուցում և ամբողջ Մերձավոր Արևելքում։
Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նոր նախաձեռնության մասին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները «տնտեսական գրոհ է սկսում աշխարհով մեկ Իրանի ֆինանսական կապերի դեմ»։
Իրանի էկոնոմիկայի նախարարն էլ արձագանքել է՝ Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները հերթական անգամ կձախողվեն, քանի որ Թեհրանը կանխատեսել էր, որ ԱՄՆ-ն նման քայլի կգնա և պատրաստվել էր այս սցենարին:

