
Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել», – ասել է Փաշինյանը ТАСС-ին տված հարցազրույցում:
Իր հերթին, Ադրբեջանի նախագահը ТАСС-ին տված հարցազրույցում ևս ասել է, որ պատրաստ է բանակցությունների:
«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը և գտնենք կարգավորման ուղիներ», – ասել է Ալիևը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ինքը մեկնել Մոսկվա՝ Փաշինյանի հետ հանդիպելու համար: