2018 թվականի 11 ամիսների տվյալների համաձայն՝ Թուրքիա մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը կազմել է 37 մլն 537.696: Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների՝ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ աճել է 22.25 տոկոսով:
Մագնիտոգորսկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 37-ի։
Իրանցի ռեժիսոր Քամալ Թաբրիզին, անդրադառնալով Իրանում թուրքական արտադրության սերիալների նկատմամբ հետաքրքրությանը, նշել է, որ դրանք ունեն բարձր դիտելիություն:
Հալեպի արեւելյան մասում շուրջ 900 բնակարան, որոնք վերականգնվել են կառավարական ծրագրի շրջանակներում, մատչելի կդառնան այն բնակիչների համար, ովքեր ավելի վաղ պատերազմի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները:
«ՀՀ նոր իշխանությունների օրոք կարիք կա հարաբերությունները հագեցնել բովանդակությամբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի միջոցով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ ամփոփելով 2018թ. ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար:
Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կավելանա 26 տոկոսով (417 լիրայով)։ 2019թ․ զուտ ամսական աշխատավարձը կկազմի 2․020 թուրքական լիրա կամ 388․4 դոլար։ Այս մասին որոշումը միաձայն ընդունվել է նվազագույն աշխատավարձ սահմանող հանձնաժողովի կողմից։
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բրիտանական «Գարդիան» թերթը 2018 թ. դեկտեմբերի 21-ի իր համարում բացահայտել է նորագույն ֆինանսական սկանդալը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերի վերաբերյալ:
Անցած մեկ օրվա ընթացքում երկու հազար սիրիացիներ են վերադարձել հայրենիք: Դա հետեւում է Փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի հրապարակված լրատվական տեղեկագրի տվյալներից:
2018 թվականի ընթացքում Վրաստանում քաղաքական տարբեր ուժերի և հանրության ուշադրության կենտրոնում էին երկրում տեղի ունեցող մի շարք ներքաղաքական գործընթացներ և դրանց արդյունքում կատարվող վերադասավորումները։
Ավստրալիայի իշխանությունները 2019 թվականի հունվարից մոնիթորինգի նոր մեթոդներ կսահմանեն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նկատմամբ եւ կխստացնեն անվտանգության հսկողությունը` ի պատասխան դրանց օգտագործման առնչությամբ հասարակության մեջ առկա երկյուղներին:
Անցնող տարին Թուրքիայում բավական կարևոր և ուշագրավ իրադարձություններով լի տարի էր: Այն նշանավորվեց արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններով, արտակարգ դրության ռեժիմի չեղարկմամբ և այլախոհների նկատմամբ շարունակական հետապնդումներով ու ձերբակալություններով:
Թբիլիսիում պատրաստվում են լայնամասշտաբ ծառատունկ իրականացնել:
2018 թվականը Վրաստանի արտաքին քաղաքականության համար կայուն ակտիվության պահպանման տարի էր: Այս տարվա ընթացքում պաշտոնական Թբիլիսին ամրապնդեց գործընկերների հետ ունեցած համագործակցային հարաբերությունները և կարևոր ձեռքբերումներ գրանցեց մի շարք ուղղություններով:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը պատմանկան նոր նվազագույն ցուցանիշն է արձանագրել՝ կազմելով 43,8 տոկոս:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ վերջին շրջանում արցախաադրբեջանական սահմանին որոշ չափով նվազել է լարվածությունը, որի համատեքստում Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության մեջ Արցախի հարցում փորձում է դիրքավորվել՝ որպես ավելի «կառուցողական» կողմ։ Սակայն Ադրբեջանից հնչող հայտարարությունները և այնտեղ ընթացող ներքին քաղաքական քննարկումները լավատեսություն չեն հաղորդում։
Թուրքիայում ցմահ բանտարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանի փաստաբանները 2011թ.-ից մինչ օրս 775 անգամ դիմում են ներկայացրել թուրքական դատախազություն՝ իրենց պաշտպանյալի հետ հանդիպման թյուլտվություն ստանալու համար համար:
Ճապոնիայի իշխանությունների պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարի երկրում դիտվում է ողջ պատմության ընթացքում բնակչության ամենազգալի բնական նվազումը։
Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրման հիմնադրամի (TEPAV) գնահատմամբ՝ Թուրքիան հետզհետե ավելի քիչ է հետաքրքրում արտասահմանցի ներդրողներին։
Նրա խոսքով` 2019-ին լուրջ հարցեր կան ծառացած ՀՀ իշխանությունների առջև հայ-ռուսական հարաբերություններում և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Թուրքիայում հեռարձակվող ընդդիմադիր հեռուստալիքներ համարվող Halk TV-ի և Fox TV-ի նկատմամբ պատիժ սահմանվել դրանց եթերով հեռարձակվող հաղորդումների ժամանակ հնչեցված «հակաիշխանական» արտահայտությունների համար:
Թուրքիայում 2019 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի քաղաքապետ կառաջադրի նախկին վարչապետ, մեջլիսի խոսնակ Բինալի Յըլդըրըմին:
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման, Իդլիբում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիային առնչվող այլ կարևոր օրակարգային հարցեր:
Ֆրանսիայի հյուսիսում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շուրջ 10 մասնակից է ձերբակալվել:
Բելառուսը Ռուսաստանի կազմում ընդգրկելու որևէ պլան գոյություն չունի: Իսկ երկու երկրների ինտեգրման փուլերը պարզ գրված են Միութենական պայմանագրում:
Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի Էլ-Գիզա շրջանում, ինչպես նաև Սինայի թերակղզում ոչնչացրել են 40 ծայրահեղականի: Նրանք ներգրավված են եղել քաղաքացիական, զբոսաշրջային մի շարք օբյեկտների եւ իրավապահ ուժերի վրա հարձակումների ծրագրում:
Չինաստանի արևելքում գտնվող ածխահանքում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել:
Տասներկուամյա տղան հրաշքով ողջ է մնացել գրեթե մեկ ժամ ձնահյուսի տակ անցկացնելով Ֆրանսիայի Սավոյայի դեպարտամենտի լեռնադահուկային առողջավայրում:
Կյանքի 94-րդ տարում վախճանվել է աստղագետ Նենսի Գրեյս Ռոմանը, որին ԱՄՆ-ում գիտեն որպես «Հաբլ» աստղադիտակի մայր»:
Կահիրեում, Գիզայի բուրգերի շրջանում տուրիստական ավտոբուս է պայթել:
Սիրիական բանակի ծառայողները շուտով վերահսկողության տակ կառնեն Մանբիջը՝ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» քուրդ մարտիկների հետ: