Բաժիններ՝

Կասեցվել է «Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Մկրտչյանին պատկանող «Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք․ Կապան, Շղարշիկի թաղամաս):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:

Այսպես՝

– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,

– չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,

– օգտագործվող հումքը և բաղադրիչները չեն պահվել փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,

– բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները, բեռնարկղերը, սեղանը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, եղել են ժանգոտված, պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,

– սննդի կառույցը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31