Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը
Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, կիրառվել է գրավ:
Որոշումը կայացվել է հուլիսի 9–ին։
Հիշեցնենք, որ Գուլոյանի նկատմամբ հունիսին կիրառվել էր տնային կալանքը՝ համակցված 20 միլիոն դրամ գրավով։ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ամուսինն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։

