Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեում քվեարկության նախնական արդյունքները ցույց են տալիս Ֆրանսիայից տարածքի անջատման հակառակորդների աննշան գերակշռությունը:
168TV Լրահոս
Չարժե Ղրղզստանում բացառել բողոքները խորհրդարանական ընտրությունների արդյունքների առնչությամբ:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
«Զինուժ մեդիան» բացահայտում է ադրբեջանական քարոզչության հերթական ու լկտի կեղծիքը, ըստ որի՝ Հայաստանի հանրապետության տարածքից հրթիռակոծվել է Մինգեչաուրի ՋԷԿ-ը։ «Սմերչ» համակարգը, որի հրթիռն, իբր, արձակվել է Հայաստանից, չի կարող հաղթահարել Հայաստանից Միգեչաուր ընկած տարածքը։
Արցախ. Վերջին սահմանագիծը
Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ՝ ուղղված Ռուսաստանի նախագահին, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ռուս մտավորականությանը, Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, Հայաստանի երիտասարդությանը, Վրաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին և ողջ հայությանը:
Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 5-ին Շվեդիայում եւ Նորվեգիայում սկսվում է Նոբելյան շաբաթը, որի ընթացքում որոշվում են այս հեղինակավոր մրցանակի 2020 թվականի դափնեկիրները։
ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները։
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։ «Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը նման կերպ արտահայտելուց։
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է, որ մինչև հաջորդ իրազեկումը չեղարկվել են Իրանի բոլոր ներքին ավիաընկերությունների և Turkish Airlines-ի Իրանից դեպի Թուրքիա չվերթները։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ:
Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը:
168.am–ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադառնում է Երևան։ Նա վաղը առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
«Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»։
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։
Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով կապի մեջ է մնում Հայաստանի, Ադրբեջանի,Թուրքիայի եւ Իրանի հետ:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ուշադիր հետևում են իրավիճակին. «Մեզ վրդովվեցնում է բնակավայրերում էսկալացիան, կրակոցներն ու բռնությունը, հաղորդումները՝ զոհերի թվի աճի մասին, նաև՝ քաղաքացիական զոհերի: Էներգետիկ ենթակառուցվածքների, մյուս կարևոր ենթակառուցվածքների հարցը մեկն է այս մտահոգություններից»:
Հայաստան ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ինքնաթիռ է ժամանել։ Վերջին ժամերին հայաստանյան մամուլում և համացանցում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստան են ժամանել Ռուսաստանի նախագահական և կառավարական ինքնաթիռներ, ինչը մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում, հաշվի առնելով թեժ պատերազմական իրավիճակն Արցախյան հակամարտության գոտում։
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնն անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրալիան պետք է աջակցի հայերին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի պլանավորում շփումներ ունենալ թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նրանց հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանը փորձում է նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը՝ պահպանելով սեփական դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային ազդեցություն ունեցող երկիր:
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 9–ին Հայաստանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այդ նպատակով քիչ առաջ ՌԴ–ից Երևան են ժամանել նախապատրաստական աշխատանքները համակարգող խմբի անդամները։
Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ArmLur.am-ը կառավարության իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը:
ՆԱՏՕ-Ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում քաղաքացիական անձանց մահվամբ և հրդեհի դադարեցման կոչեր և բանակցություններ է հնչեցնում: Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի քարտուղար Իյենս Սթոլթենբերգը:
Գլենդելում ծրագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքին: