Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության երկարաձգումը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել է Ակնայի (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ կենտրոնում թուրք զինծառայողների ծառայության ժամկետը 2021 թվականի նոյեմբերի 17-ից ևս մեկ տարի երկարաձգելու մասին օրինագիծը։ Թուրքիայի նախագահի ներկայացրած առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Որոշման մեջ նշվել է, որ Թուրքիան շարունակելու է իր աշխատանքները Ռուսաստանի հետ ձևավորած համատեղ կենտրոնում և դրա միջոցով «ներդրում է ունենալու տարածաշրջանում անվտանգության և կողմերի միջև վստահության հաստատմանը»։

Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում տեղակայված՝ շուրջ վեց տասնյակ զինվորականներից կազմված թուրքական զորախումբը դիտորդական առաքելություն է իրականացնում ռուս զինվորականների հետ համատեղ մշտադիտարկման կենտրոնում:

Դիտորդական առաքելության իրականացման շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները համաձայնության էին եկել արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Հիշյալ նախագծին խորհրդարանում կողմ են քվերակել իշխող կոալիցիայի անդամ «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», ինչպես նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Լավ» կուսակցությունները։ Դեմ է եղել միայն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930